Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել Բելառուսին «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի եւ «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային եւ հրանոթային համակարգերի մատակարարման հարցը Մինսկի համապատասխան հայտի դեպքում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության գծով տնօրեն Անդրեյ Բոյցովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք սերտ կապի մեջ ենք մեր բելառուս գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի բոլոր հարցերի շուրջ, եւ «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգերի եւ «Պանցիր-Ս1» համակարգերի մատակարարման հարցով համապատասխան հայտ ստանալու դեպքում հարցը հնարավորինս շուտ կմշակվի»,- ասել է նա MILEX-2021 զենքի ցուցահանդեսի ժամանակ: Ավելի վաղ Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Գոլուբը հայտնել էր, որ ներկայումս նախապայմանագրային աշխատանքներ են տարվում «Ս-300»-ներով զինված զենիթահրթիռային ուժերը նոր «Ս-400»-ներով եւ «Պանցիր-Ս»-երով վերազինման ուղղությամբ: Բոյցովը նշել էր, որ Մոսկվայի եւ Մինսկի համագործակցությունը դրական դինամիկա եւ հետագա զարգացման իրական հեռանկարներ ունի:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03