Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում: Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է շուրջ 310 մլն դրամ, որից վազքուղիների նորոգման աշխատանքներինը՝ շուրջ 243 մլն դրամ: Վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ, իսկ անհրաժեշտ գումարի մյուս մասը տրամադրել են Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և բարերարները: Դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ընդհանուր ներդրումը կազմել է 160000 ԱՄՆ դոլար, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար: Խնդրի լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի: Միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցումը թույլ կտա Արտաշատի մարզադաշտում անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկական կառույցների առկայությունը կնպաստի մարզաձևի զարգացմանը և հայ մարզիկների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն: ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկ այլ որոշմամբ՝ արտադպրոցական դաստիարակության ծրագիր իրականացնող «Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոն» և «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ներին հատկացվել է 5 մլն 645 հազար դրամ՝ հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02