ԱՄՆ կառավարությունը մտադիր է լայնածավալ զեկույց հրապարակել «չբացահայտված օդային երեւույթների մասին», որը հիմնականում հիմնված է ԱՄՆ ռազմական օդաչուների դիտարկումների վրա:
Առաջիկա օրերին ԱՄՆ հետախուզական համայնքը Պենտագոնի հետ միասին պետք է այս հարցի վերաբերյալ զեկույց ներկայացնի Կոնգրեսին: Վերջին տարիներին Պենտագոնը հրապարակել ու հաստատել է այն տեսանյութի իսկությունը, որում ցուցադրվում են հայտնի ավիացիոն տեխնոլոգիաների արագությունն ու մանեւրությունը գերազանցող խորհրդավոր թռչող օբյեկտներ, հայտնել է AP-ն:
Առաջիկա զեկույցին ընդառաջ՝ պաշտպանության նախարարության պաշտոնյաները հասկացրել են, որ իրենք լուրջ են վերաբերվում խնդրին` խուսափելով այլմոլորակային հնարավոր ծագման վերաբերյալ հարցերից: Այս զեկույցը շրջադարձային է ԱՄՆ զինված ուժերի համար՝ չբացայահտված թռչող օբյեկտների եւ «թռչող ափսեների» դիտարկումների՝ տասնամյակների հերքումներից եւ վարկաբումներից հետո:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր օդային տարածք ներխուժումների մասին տեղեկություններին` նույնականացված կամ չբացահայտված ցանկացած ինքնաթիռի վերաբերյալ, եւ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հետաքննություն է իրականացնում», - հայտարարել է Պենտագոնի խոսնակ Սյու Գոֆը:
Դրա օրինակ է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող հրամանատար Ալեքս Դիտրիխի փորձը: Կործանիչի օդաչուն USS Nimitz ավիակրի մի քանի օդաչուների թվում էր, ովքեր 2004 թվականին Կալիֆոռնիայի ափերի մոտ բախվեցին անհայտ ինքնաթիռի հետ:
Reuters-ի հետ հարցազրույցում Դիտրիխը նշել է, որ երկարավուն օբյեկտը չի ունեցել «թռիչքի կառավարման որեւէ տեսանելի մակերես կամ շարժիչ»:
Հունիսի 3-ին New York Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ոչ մի ապացույց չեն գտել այն բանի, որ չբացահայտված օդային երեւույթները (UAP), որոնց ականատես են եղել ռազմածովային ուժերի օդաչուները, այլմոլորակայինների տիեզերանավեր են, բայց նաեւ չեն կարողացել բացատրել այդ օբյեկտների անսովոր շարժումները եւ վերջնականապես չեն բացառել դրանց ոչ երկրային ծագումը:
Times-ը, վկայակոչելով զեկույցի գաղտնի տարբերակի հետ ծանոթ՝ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդել է, որ պաշտոնյաները պարզել են, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում ավելի քան 120 UAP միջադեպերի ճնշող մեծամասնությունը կապված չեն եղել ԱՄՆ ռազմական կամ կառավարական այլ առաջատար տեխնոլոգիաների հետ:
«Չբացահայտված թռչող օբյեկտներ» կամ ՉԹՕ տերմինը, որը երկար ժամանակ կապված է եղել այլմոլորակային տիեզերանավերի հասկացության հետ, պաշտոնական լեզվով փոխարինվել է «չբացահայտված օդային երեւույթներով»: 2004 թվականին տեղի ունեցած միջադեպից բացի, ռազմածովային ուժերը հաստատել են 2014 եւ 2015 թվականներին Միացյալ Նահանգների արեւելյան ափին տեղի ունեցած այլ միջադեպեր:
Զեկույցը, որը հրապարակվելու է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից, ներառելու է Պենտագոնի կողմից 2020 թվականի օգոստոսին ստեղծված ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատանքային մի խումբ՝ UAP-ի միջադեպերը հետաքննելու նպատակով:
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02