Անկարան ու Վաշինգտոնը բանակցում են սեպտեմբերին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնելով նաև, որ բանակցությունների համար ԱՄՆ-ից տեխնիկական պատվիրակություն է ժամանել Թուրքիա, փոխանցում է Ermebihaber-ը:
«Եթե անհրաժեշտ պայմաններն ապահովվեն, մենք կշարունակենք օդանավակայանի անվտանգության ապահովման գործընթացը: ԱՄՆ-ի պատվիրակությունը եկել է, բանակցությունները շարունակվում են, բայց այս պահին ընդունված որոշում դեռ չկա»,-ասել Աքարը:
Օրերս էլ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիբրին էր հայտարարել այդ հարցով Թուրքիայի հետ բանակցությունների մասին «Թուրքիան համաձայնել է օդանավակայանի պահպանության հարցում ղեկավարումը իր վրա վերցնել: Սակայն այդ հարցի դետալների վրա դեռ աշխատանք է տարվում: Նրանք հայտարարել են, որ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից ու միջազգային հանրությունից: Այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասել է Քիրբին:
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում ֆինանսական կամ լոգիստիկ աջակցություն տրամադրել Թուրքիային, խոսնակը հստակ պատասխան չէր տվել՝ ասելով, քննարկումներն ընթանում են, և իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի օգնություն են ցույց տալու Թուրքիային:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո զորք ուղարկել այդ երկիր՝ պաշտպանելու և շարունակելու աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03