«Ընտրություններից հետո նույն վիճակն է, ոչ մի փոփոխություն չկա, ադրբեջանցիները նույն դիրքերում են՝ հայկական հողում՝ Կութի բարձունքներին նստած։ Ասում են՝ սա մեր տարածքն ա, չեն հեռանում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե ընտրություններից հետո ադրբեջանական զորքը Գեղարքունիքի հայկական տարածքներից հետ է քաշվելու։ «Այո, մենք էլ հույս ունենք, որ ընտրություններից հետո կհեռանան, հուսով ենք՝ կհեռացնեն այստեղից, հույսով ենք՝ կարող են հեռացնել։ Սպասում ենք, որ գան, սահմանների ճշգրտում անեն, գծեն, մենք էլ հանգիստ մեր խոտերը քաղենք։ Թե որքանո՞վ է ճիշտ, որ ընտրություններից հետո կհեռանան, չգիտեմ, բայց հույսով սպասում ենք»,- ասել է նա։ Չիտչյանից հետաքրքրվել են՝ պատկան մարմինները գյուղ այցելո՞ւմ են, և այցերն ի՞նչ արդյունք են տալիս, մարզպետը որևէ ակնառու աշխատանք կատարո՞ւմ է։ Ի պատասխան՝ գյուղապետը շեշտել է․ «Անասուններին, որ թուրքերը տարան, մարզպետը և տեղակալները եկան, նայեցին, ասացին՝ զբաղվում են այդ գործերով, բայց արդյունք չկա, հետ չեն բերել անասուններին, արդյունք չկա։ Հիշո՞ւմ եք՝ ադրբեջանցիները կրակել էին մեր անասնապահի ուղղությամբ։ Ստացվել է այնպես, որ մեր հողի մեջ մեր գյուղացին այլեւս չի կարողանում տնտեսությամբ զբաղվել»։
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23