«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի թիվս բազմաթիվ այլ սարսափելի իրողությունների, արձանագրեցին նաև, որ 5000 հայորդիներ զոհվեցին հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքը զոհել է հայրենիքին՝ այդպես էլ չիմանալով, որ հայրենիքի առնվազն մի մասն այլևս չկա։ Փոխարենը՝ կա իշխանությունը, որն անգամ քաղաքական պատասխանատվություն չկրեց այդ տղաների հավատամքը՝ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը, իմաստից զրկելու համար։
Անմարդկային է հնչում ու դաժան, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատն արժեցավ 5000 կյանք ու Արցախի 75 տոկոսը։ Այսինքն՝ պողպատի մեջ կա արյուն, հազարավորների արյուն, որը 600 հազարից ավելի քաղաքացիներ ուրացան հանուն իրենց խոստացվող ապագայի։
Մենք ապրում ենք ու ապրելու ենք ուրացող հասարակության մեջ, որը լայն իմաստով պատրաստ է ամեն ինչի, որովհետև ամենաանկարելի ուրացումն արդեն կատարվել է։ Իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել նորանոր ուրացումների, ինչի վերջնարդյունքը լինելու է պետության ու հայրենիքի ուրացումը, որովհետև արդեն իսկ ուրացվել է նաև միտքը, բանականությունը, հոգին, վերջին հաշվով։
Դավաճանված հանրային մտքում հարց չի առաջացել, թե Եռաբլուրում հանգչող հայորդիներից քանի՞սը ողջ կլինեին, եթե պատերազմը կանգնեցվեր ավելի վաղ։
Լքված բանականությունը չի խորացել ու չի փորձել հասկանալ՝ իսկ գուցե ընդհանրապես հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, եթե գերագույն գլխավոր ուրացողը բանակցային գործընթացը սկսած չլիներ սեփական կետից։
Ուրացումների այս շքերթի վերջնարդյունքն անխուսափելիորեն պետք է դառնար Արցախի կարևորության ուրացումն ու դրա գլխավոր երաշխավորին իշխանության վերաշնորհումը։ Պողպատյա այս իշխանությունը լայն իմաստով հանրային հոգեբանության ու բարոյականության խեղման հետևանք է, ու անցած ընտրություններով շատ ավելի խորացել է այդ խեղումը, որը, անշուշտ, ունի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին բազմաթիվ շահառուներ։
Հայաստանի ու Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական առևտուրը դեռ չի ավարտվել, ու այդ առևտրի մասնակիցների համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է ուրացման պատրաստ հայ հասարակությունը: Ավելին, գուցե հիմնական խաղադրույքը կատարվել է հենց դրա վրա։
Հանրային հոգեբանության ու բարոյականության առողջացման հույսերը գոնե այս պահին չափազանց անմարմին են թվում։ Նաև այն պատճառով, որ այդ առողջացման հնարավորություններն ունեցող իշխանությունն իրականում հակառակի շահառուն է և մեծ հավանականությամբ առաջիկայում կատարելու է քայլեր, որոնք հասարակությունից պահանջելու են նորանոր ուրացումներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02