Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ
«Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների:
«Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում:
«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս օրինականության և իրենց արժանապատվությունը հարգող անձանց աջակցության դիրքերից՝ նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից:
Ելնելով վերոգրյալից՝
Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու բռնությունները, հակառակ դեպքում, առանց այն էլ ծանրագույն վիճակում գնտվող և գոյութենական մարտահրավերներ հաղթահարող Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է ներկա վարչախումբը:
Պահանջում ենք Հաաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխել քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը, բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաններին:
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:
Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին:
Զորավիգ ենք Ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները:
Մենք միասին կարող ենք երկրում ձևավորել պատասխանատու իշխանություն և կերտել ուժեղ Հայաստան»,- ասված է հայտարարության մեջ:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02