Սիրիան հավատարիմ է քաղաքական լուծմանը, որը հիմնված կլինի ազգային ներսիրիական երկխոսության, միասնության եւ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բասսամ Սաբբահը, գրում է SANA-ն:
Նա շեշտել է, որ խնդրի լուծման վերը նշված սկզբունքները փոխզիջման ենթակա չեն: Ըստ նրա՝ Սիրիայի կողմից առաջ քաշված որոշ պետությունների համառ պահանջները, որոնք չեն լսում սիրիացիների կարծիքը եւ չեն փոխում իրենց սխալ քաղաքականությունը երկրի նկատմամբ, տարածաշրջանին ոչինչ չեն բերել ահաբեկչությունունից, քաոսից, անկայունությունից եւ թալանից բացի:
Սաբբահը հավելել է, որ նախագահական ընտրությունների անցկացումը եւ ընտրողների բարձր մասնակցությունը վերահաստատեցին սիրիացիների հանձնառությունն ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախ ազգային ընտրությանը: Նա հայտարարել է, որ Սիրիան մերժում է ցանկացած արտաքին միջամտություն ներքին հարցերում, ինչպիսիք են սահմանադրական բարեփոխումները:
Սաբբահը հավելել է, որ արեւմտյան պետությունները, որոնց մի մասն Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, օգնում են պահպանել «անօրինական եւ կեղծ իրավիճակը Սիրիայում»՝ աջակցելով անջատողական աշխարհազորայինների՝ սիրիական տարածք ներթափանցմանը:
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02