ARM | RUS |

28.06.2021. «Հենակետ». Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը

29.06.21 | 09:02

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, խորհրդարանական ընտրություններից հետո ճիշտ եզրակացություններ անել։ Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր ՀՀ ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո»։ Ալիևն ընդգծել է, թե Հայաստանում ընտրությունների ավարտից հետո խաղաղություն հաստատելու ուղղությամբ դրակական պատասխան են ակնկալում Երևանից։ Ալիևի մեկնաբանությամբ՝ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, իսկ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, ուստի այս հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Բաքվի և Երևանի հռետորաբանությունը պետք է համապատասխանի Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների ընդհանուր նպատակներին․ ապակայունացնող հայտարարությունները խաթարում են վստահությունը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Հունիսի 21-ին, Ալիևն ընդունել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար Գամար Ջավեդ Բաջվային: Իր խոսքում Ալիևը կարևորել է այն հանգամանքը, որ Պակիստանը չի Ճանաչել Հայաստանը որպես պետություն և աջակցում է Ադրբեջանին, Բաքուն էլ իր հերթին Իսլամաբադին է աջակցում Քաշմիր նահանգի հարցում։ Ալիևը խոսել է նաև համագործակցությունը խորացնելու և համատեղ զորավարժություններ պլանավորելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի 21-ին Բաքվում հանդիպել է Բաջվայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լեռնային ուսումնական կենտրոնների համատեղ օգտագործման, զինվորական անձնակազմի լեռնային մարզումների և համատեղ վարժանքների վերաբերյալ: «Real TV»-ին տված հարցազրույցում Զ․Հասանովը նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Ներկայումս ստուգվում է զորավարժությունների անցկացման տարածքը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հունիսի 21-ից 23-ը Նախիջևանում հատուկ մարտավարական զորավարժություններ են ընթացել տեղի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինների հետ։ Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած լուսանկարներում որոշ թուրք զինվորականների դեմքերը փակված են։ Հունիսի 22-ից 23-ը Ադրբեջանում անցկացվել են մարտական վարժանքներ՝ ռազմանավերի ու ծովային հետևակայինների ջոկատի մասնակցությամբ: Թուրքական Քոնյա քաղաքում շարունակվել են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցել են նաև ադրբեջանական օդուժի զինվորները: Զորավարժություններն ընթանալու են մինչև հուլիսի 3-ը։ Թուրքական փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հետ կապված Էրդողանի հայտարարությունը։ Նշվել է, որ ամենայն հավանականությամբ թուրքական ռազմաբազան կստեղծվի 5 տարվա ընթացքում։ Ադրբեջանական «Meydan TV»-ն հաղորդել է, որ 35 լքված գերեզման կա, որտեղ հուղարկավորվել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցները, սակայն ոչ ոք չգիտի՝ ովքեր են նրանք։ Տեղական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ, իսկ Ադրբեջանի ՊՆ-ից չեն պատասխանել։ Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմում, ընդհանուր առմամբ, 6․000 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։ Մինսկում բացվել է զենքի և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսը՝ «MILEX-2021»-ը, որտեղ ներկայացվում են Բելառուսում, Ռուսաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում արտադրված զենքի և ռազմական տեխնիկայի ամենաժամանակակից մոդելները: Ադրբեջանին միջոցառման ընթացքում ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի գլխավորած պատվիրակությունը: Վերջինս ցուցահանդեսի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելառուսի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ և քննարկել համագործակցության հեռանկարները։ Հունիսի 24-ին Հայաստանի հետ սահմանակից Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել։ Իլհամ Ալիևի որոշմամբ 24,5 միլիոն մանաթ (14 միլիոն 411 հազար դոլար) է հատկացրել Հայաստանի հետ սահմանի պահպանման և պաշտպանության համակարգի էներգիայի մատակարարման համար: Հունիսի 26-ին Ալիևը ծանոթացել է ռազմաօդային ուժերի նորակառույց զինվորական ավանում ստեղծված պայմաններին, ինչպես նաև ՌՕՈՒ անձնակազմի ընտանիքներին տրամադրված բնակարաններին: Հունիսի 26-ին Թուրքիայի ՊՆ-ն շնորհավորել է ադրբեջանցի զինծառայողներին ԶՈւ օրվա առթիվ։ Բաքվում ԶՈւ օրվան նվիրված հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը: Ադրբեջանցիները հունիսի 26-ին Հադրութում տեղադրել են «Երկաթե բռունցքի» հուշարձանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահի որոշմամբ բարձրացվել է Արցախի բռնազավթվածշրջաններում ծառայող զինվորականների աշխատավարձը: Նրանց կվճարվի ամսական աշխատավարձի 20-60% հավելավճար՝ կախված 5 տարվա ծառայության ժամկետից և վայրից: Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ մոտ ապագայում ականներ հայտնաբերող իսրայելական ԱԹՍ-ները կարող են մտնել Ադրբեջանի սպառազինության համակարգ: Ըստ իսրայելցի մասնագետների՝ այդ ԱԹՍ-ներով հնարավոր կլինի 1 տարվա ընթացքում ականներից մաքրել Արցախից գրավված տարածքները։ Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում hույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։ Ըստ Էրդողանի՝ «Շուշիի հռչակագրի» շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնեն իրենց համագործակցության իրավական հիմքերը։ Շաբաթվա ընթացքում Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը։ Փաստաթղթով նաև որոշվում են պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված են քաղաքի վերականգնմանը, մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես նաև զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը: Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ մշակվել է Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը, իսկ ծրագիրն իրականացնում է ճարտարապետությամբ և պլանավորմամբ զբաղվող բրիտանական «Chapman Taylor» ընկերությունը։ Այս ընկերության հետ արդեն կնքվել է 3․94 մլն մանաթի՝ 2․4 մլն դոլարի պայմանագիր։ Այս ամենը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական հանրության շրջանում, քանի որ մրցույթի վերաբերյալ նախապես ոչինչ չի հայտարարվել և տեղական ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցել։ Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալիդ բին Աբդուլազիզ Ալ-Ֆալիհի հետ հանդիպմանը այդ երկրին հրավիրել է մասնակցություն ունենալ Ղարաբաղի վերականգնմանը։ Ի պատասխան սաուդցի նախարարը հավաստիացրել է, որ իր երկրի ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Ադրբեջանում իրականացվող նախագծերին: Բաքվում Չեխիայի դեսպան Միլան Էքերտը հայտարարել է, թե Չեխիան մշակում է մի շարք նոր նախագծեր` Արցախից Ադրբեջանի կողմից գրավված տարածքների ենթակառուցվածքներում մեծ ներդրումներ կատարելու նպատակով։ Նրա խոսքով ՝ Չեխիան շահագրգռված է նաև Ադրբեջանի հետ համագործակցել էներգետիկայի ոլորտում: Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գենադի Չիժիկովը հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է միանալ Ղարաբաղի վերականգնման գործընթացին: Փախստականների և ներքին տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը հայտարարել է, թե ներքին տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կվերադառնա Ղարաբաղ, սակայն առաջին հերթին բնակարանային խնդիրներ ունեցողները կվերադառնան։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Ակնա (Աղդամ) կատարած ուղևորության ընթացքում հայտարարել է, թե Ղարաբաղում նախատեսվում է տեղադրել 13 ջրաբանական կայան: Ըստ Մուստաֆաևի՝ Արցախից գրավված տարածքների ջրային ռեսուրսները գնահատվում են 2 միլիարդ խորանարդ մետր, ինչը լիովին կբավարարի Ադրբեջանի ջրային պահանջարկը։ Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ Շաբաթվա ընթացքում առաջին կոնտեյներային գնացքը Հելսինկիից (Ֆինլանդիա) մեկնել է Հնդկաստանի Նավա Շևա նավահանգիստ: «ADY Container» ընկերությունից հայտնել են, որ անցնելով Ադրբեջանով՝ գնացքը 32 բեռնարկղերից բաղկացած բեռը հասցնելու է Հնդկաստան։ Այն փորձնական ծրագիր է, որը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում իրականացվում է մասնակից երկրների երկաթուղային օպերատորների համագործակցության արդյունքում։ Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսաֆին «Թուրան» լրատվական գործակալությունը տված հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե Թեհրանում դժգոհ են «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարից, նշել է․ «Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Մենք կողմնակից ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած երթուղով՝ առանց պետությունների սահմանների փոփոխության։ Այդ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է»։ Ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է Թուրքիայի համար բնական գազի սակագնի նվազեցում։ Գահրամանովը շեշտել է, որ «SOCAR»-ը մինչ այժմ Թուրքիայում ներդրել է 19.5 միլիարդ դոլար՝ այդ ցուցանիշով դառնալով այդ երկրի ամենամեծ օտարերկրյա ներդրողը։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է «SOCAR»-ի ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի հետ: Նրանք քննարկել են ինչպես նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, այնպես էլ «Դոստլուգի» հանքավայրում համատեղ գործունեությունը, որի ռեսուրսների 30%-ն Ադրբեջանն է օգտագործելու, 70%-ը` Թուրքմենստանը: Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևը հայտարարել է, թե մինչև տարեվերջ Ադրբեջանը կարող է միանալ «Մետաքսի ճանապարհ» (Silk road) նախագծին, որը նախատեսում է Կենտրոնական Ասիայում օտարերկրյա զբոսաշրջիկների համար մեկ վիզայի ներդրում: Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին Շաբաթվա ընթացքում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է շիրակցի ևս 13 ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Նշենք, որ ավելի վաղ Բաքուն արդեն քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների նկատմամբ։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցվել է 14 հայ ռազմագերիների մեղադրական եզրակացությունը, որով նրանք կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և նրանց դեմ սկսված դատական գործերին՝ ընդգծելով, որ Բաքվի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ Հայաստանը չի տրամադրում ականադաշտերի քարտեզները: Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն Ադրբեջանին տվել է միայն Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզները, սակայն հրաժարվում է իրենց փոխանցել մյուս քարտեզները։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատ տարածքների քարտեզները: Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է մի նոր բանաձև, որտեղ խորհրդարանը դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` «ԵՎՐՈ 2020» մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի։ Խորհրդարանն իր բանաձևը պայմանավորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և «Ռազմական ավարի պուրակ» ստեղծելու հետ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Թբիլիսիի դերակատարությունը»:


Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55