Եվրամիության խորհուրդը թույլ է տվել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի վերաբերյալ համաձայնագրեր ստորագրել Հայաստանի և Ուկրաինայի հետ: Կանաչ լույս ստացան նաև Թունիսի և Քաթարի հետ նման համաձայնագրերը: Որոշումը կայացրել են ԵՄ երկրների նախարարներն այսօր՝ հունիսի 28-ին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը: «ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի չորս կարևոր համաձայնագրեր, որոնք կբարելավեն ավիաընկերությունների շուկայի հասանելիությունը և կբարձրացնեն հաղորդակցությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը: Միևնույն ժամանակ, դրանք երաշխավորում են անվտանգության բարձրագույն մակարդակ և հավասար պայմաններ ստեղծում»,- ասել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում: Ակնկալվում է, որ բոլոր չորս պայմանագրերը կստորագրվեն այս աշնանը: Դրանից հետո դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Մինչև այս գործընթացի ավարտը՝ ավիացիոն համաձայնագրերը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ ժամանակավորապես կկիրառվեն։ Ի՞նչ է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքը Ուկրաինայի և Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը հաճախ անվանում են «բաց երկինք»: Այն չպետք է շփոթել ռազմական հետախուզական թռիչքների հետ կապված «Բաց երկնքի մասին» պայմանագրի հետ: Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է օդային տրանսպորտի շուկաների փոխադարձ բացում ԵՄ և հարևան երկրների միջև: Խոսքը ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և փոստային փոխադրումների մասին է: Ակնկալվում է, որ ընդհանուր օդային տարածքը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն թռչելու ավելի շատ հնարավորություններ կբացի, ինչպես նաև կնպաստի օդային փոխադրումների շուկայում մրցակցությանը, ինչը, ի վերջո, կարող է իջեցնել տոմսերի գները:
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02