2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:30-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ՝ ծնված 1998թ.: Այս մասին տեղեկացնում է ԷԿ-ն:
Իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի համագյուղացին է՝ 26 տարեկան:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ երեկոյան, «Արամուս» սուպերմարկետի մոտ, անձնական հարցի շուրջ նախկինում ունեցած լարված և թշնամական հարաբերությունների պատճառով, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել տուժողի, նրա ընկերների և 26-ամյա երիտասարդի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով մի քանի անգամ հարվածել է համագյուղացուն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում կատարվել են առերես հարցաքննություններ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի շեղբի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակեսնաբանական համալիր փորձաքննություններ:
26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել և որպես կասկածյալ հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55