ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության գործունեության ամենամսյա արդյունքների ամփոփումը:
ԱԻՆ-ը հայտնում է, որ մինչ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցը՝ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկայացրել է 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցված հաջողությունները: Նա տեղեկացրել է, որ հանրապետության տարածքում ուսումնասիրվել են 101 ապաստարաններ, ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը` Երևանում: Վերականգնվել են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև գործող ներքին հեռախոսակապի ու թվային ռադիոկապի օպտիկամանրաթելային կապուղիները, որոնք վնասվել էին Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հունիսի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 45 784 զանգ. զեկուցել է կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 384 ահազանգ, որից 376-ը վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1491 արտակարգ դեպք և պատահար, որից միայն 1013-ը վերաբերել են հրդեհներին (2020թ.` 707), իսկ 367-ը՝ ՃՏՊ-ներին (2020թ.` 308):
Հրդեհների ցուցանիշի աճի հետ կապված Ա. Փիլոյանը հանձնարարել է խոտածածկ տարածքներում, անհրաժեշտության դեպքում, իրականացնել հսկվող այրումներ՝ հետագա մեծ հրդեհներից խուսափելու համար: «Այն վայրերում, որտեղ հրդեհը կարող է վնասել բնակչությանը, շինությունները կամ արտադրական ձեռնարկությունները, մենք ինքներս պետք է ցուցաբերենք որոշակի նախաձեռնություն»,- նշել է Ա.Փիլոյանը: Նա միաժամանակ ուշադրություն է հրավիրել լողասեզոնի ընթացքում Սևանում հերթապահության իրականացմանը:
Հունիս ամսվա գործունեության արդյունքները ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Տավուշի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների օպտիմալացման վերաբերյալ հարցեր:
Նիստի ավարտին Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել Երևան քաղաքի փրկարարական վարչությանն այս տարի մայրաքաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների դեմ պայքարի և պատվաստումների գործում ակտիվ մասնակցության համար:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44