Լիբանանում ցուցարարները փակել են ճանապարհները տնտեսական անկման խորացման պատճառով, ինչը հանգեցրել է վառելիքի ճգնաժամի եւ էլեկտրաէներգիայի խիստ պակասի: Ցույցերը տեղի են ունենում վառելիքի գների բարձրացմանն ընդառաջ, ինչը, ըստ Էներգետիկայի նախարարության, ուժի մեջ է մտնելու հունիսի 29-ից: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վառելիքի պակասի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումները խափանումներ են առաջացրել մայրաքաղաքում գտնվող Բեյրութի գլխավոր հիվանդանոցում եւ անվտանգության ուժերի շտաբում: AFP-ի թղթակիցները հայտնել են, որ Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները եւ այրել անվադողեր ու աղբամաններ: Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ մայրաքաղաքից հյուսիս եւ հարավ-արեւելք ճանապարհները նույնպես փակ են: Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիյա քաղաքում ցուցարարները մեքենաները կայանել են գլխավոր ճանապարհի մոտ՝ երթեւեկությունը կանգնեցնելու համար: Ցույցերը հաջորդել են հանգստյան օրերին անվտանգության ուժերի եւ ցուցարարների բախումներին, որոնց արդյունքում հյուսիսային Տրիպոլի քաղաքում վիրավորել է մոտ 20 մարդ, և այս ամենը լիբանանյան ֆունտի կտրուկ անկումից հետո: Տեղական արժույթն այժմ վաճառվում է ռեկորդային ցածր գնով` ավելի քան 17,000 լիբանանյան ֆունտ մեկ դոլարի դիմաց սեւ շուկայում:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44