«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ երեկվա դրությամբ ՀՀ առեւտրային բանկերում դոլարի դոլարի առքի առավելագույն գինը 490-492 դրամ է, վաճառքինը՝ 498-500 դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հունիսի 21-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.17 դոլար: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 222 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 340 դրամ, Ռուսաստանում՝ 337 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 316 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով: Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 32 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը գերազանցում է 400 դրամը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56