«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, եւ երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գեչատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, եւ այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է: Ընդ որում, երկրում այս անիշխանության մթնոլորտը արդեն երկար ժամանակ է: 2020 թվականն առհասարակ բարդ ստացվեց Հայաստանի համար, իսկ սեպտեմբերի 26-ից հետո սկսված պատերազմը երկիրը դրեց իներցիայի մեջ, եւ այն սկսեց պարզապես չկառավարվել այս իշխանությունների կողմից: Այդ ամենին գումարվեցին նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քարոզարշավը, եւ իշխանություններն առհասարակ մոռացան երկիր կառավարելու մասին՝ զբաղվելով բացառապես քարոզարշավով: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ կառավարության անդամների մեծ մասը, նաեւ մարզպետները գտնվում էին արձակուրդում՝ մոռանալով երկրի խնդիրների մասին: Եվ չնայած այդ ամենն անցյալում է, եւ թվում էր, թե նորընտիրները պետք է լծվեն աշխատանքի, սակայն նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել, եւ երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով, նախկին ավանդույթներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55