«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլեւս խորհրդարանում չի լինելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնը, սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ներկայիս նախարար Վահրամ Դումանյանին նորից այդ պաշտոնում նշանակել, իսկ Հայրապետյանն արդեն հայտնվում է կոտրած տաշտակի առջեւ: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմա քննարկվում է Մխիթար Հայրապետյանին նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ՝ Սփյուռքի գծով, ու, կարծես թե, դա Հայրապետյանի սրտով է: Որոշումը դեռեւս վերջնական չէ, դեռ այս հարցերը քննարկումների փուլում են, իսկ Հայրապետյանն էլ փնտրտուքների մեջ է: Ի դեպ, նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայրապետյանը Փաշինյանին հորդորել էր իրեն նախընտրական ցուցակում չներառել, քանի որ ոչ մի ցանկություն չունի խորհրդարան վերադառնալու: Հայրապետյանին վերջին րոպեին գրել էին ցուցակի վերջում՝ 157-րդ համարի տակ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56