ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստի ընթացքում հայտարարել է երկրում տեղի ունեցած լուրջ միջադեպի մասին առողջապահության բնագավառում, որը կարող է մեծ ճգնաժամի առաջաման հանգեցնել հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության ապահովման ոլորտում: Հունիսի 30-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ) հրապարակումը։ «Բարձրաստիճան պաշտոնյաներն, ովքեր պատասխանատու են պետական կարեւոր գործերի համար, զանց են առել կուսակցության որոշումների իրականացումը, որը որոշել էր ձեռնարկել կազմակերպական, ինստիտուցիոնալ, նյութական, գիտական եւ տեխնիկական միջոցներ առողջապահության ոլորտում գլոբալ ճգնաժամի կապակցությամբ: Դրանով իսկ դրանք լուրջ միջադեպ են հարուցել՝ ստեղծելով ծանր հետեւանքներ եւ հանգեցնելով ՝ ճգնաժամային իրավիճակի պետության եւ քաղաքացիների անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է Կիմ Չեն Ունը: Ելույթի ընթացքում ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել է, որ «գլխավոր գործոնները, որոնք արգելակում եւ խոչընդոտներ են ստեղծում համագումարում եւ լիագումար նիստերում կուսակցության առաջադրած կարեւոր խնդիրների կենսագործման համար, կադրերի ոչ պրոֆեսիոնալիզմն է եւ անբարեխղճությունը»: Այդ առնչությամբ նա կոչ է արել ակտիվացնելու արշավը «գաղափարախոսական սխալների եւ զանազան բացասական տարրերի» դեմ: Գործակալությունը չի ճշտում, թե հատկապես որն է «լուրջ միջադեպը»: ԿԺԴՀ-ի իշխանությունները մինչեւ վերջերս պնդում էին, թե երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չկա: Համավարակն սկսվելուց անմիջապես հետո ԿԺԴՀ-ն լիովին փակել է իր սահմանները եւ սանիտարական խիստ միջոցներ սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02