Սաուդյան Արաբիայի Ում Ջիրսան քարայրում գիտնականները հայտնաբերել են այնտեղ 7000 տարի առաջ մարդկանց բնակվելու մասին վկայություններ։ Հայտնագործությունը կատարել է հնէաբանների, հնագետների եւ երկրաբանների միջազգային խումբը, տեղեկացնում է Saudi Gazette-ը։
Ավելի վաղ այդ քարայրում, որը գտնվում է հանրահայտ Հարաթ Հայբար լավայի դաշտում, գիտնականներն արդեն արտասովոր գտածոներ էին հայտնաբերել։ Սակայն օբյեկտի պոտենցիալը դեռ սպառված չէ։ Այս անգամ մասնագետներին հաջողվել է հայտնաբերել արտեֆակտներ մշակութային շերտերում, որոնք թվագրվում ե մ.թ.ա. հինգերորդ հազարամյակով։ Արդեն յոթ հազար տարի առաջ այս քարայրն օգտագործել են տեղի բնակիչները։ Սակայն ներկա պահին դժվար է պարզել՝ նրանք այստեղ են ապրել ամբո՞ղջ ժամանակ, թե՞ քարայրը նրանց համար ծառայել է որպես կրոնական ծիսավայր։
Նոր բացված մշակութային շերտում հնագետները հայտնաբերել են կենդանիների մեծ ոսկրակույտեր, որոնք հիանալի պահպանվել են։ Դատելով դրանց քանակից՝ դրանք այստեղ կուտակվել են մի քանի դար շարունակ։ Գիտնականները նույնականացրել են այդ թվում բորենիների, այծերի, ձիերի, ուղտերի, ավանակների եւ խոշոր եղջերավոր անասունների մնացորդներ։ Ընդ որում՝ խոտակեր կենդանիների մի մասը պատկանում է ընտանիացված տեսակներին։
Բացի այդ, քարայրում հայտնաբերվել են մարդկային գանգեր։ Սակայն կմախքի այլ մասեր չեն գտնվել։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ անցյալի մարդիկ նրանց այստեղ են բերել միտումնավոր, գուցե նրանք վերցվել են մոտ գտնվող գերեզմանատեղիից։
Այժմ բոլոր մնացորդներն ուղարկվել են ԴՆԹ անալիզի, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ստացվի քարայրի մինչպատմական տերերի մասին։ Բացի այդ, հնէաբանները եզակի նյութ են ստացել՝ ուսումնասիրելու համար կենդանիների ընտելացումն ու անասնապահության զարգացումն այս շրջանում։
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02