Բայդենի վարչակազմի վրա գնալով ավելանում է ճնշումը` Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարին օգնելու համար, որը ժամանակին փրկել է ամերիկացիներին: Ինչպես հայտնում է NBC News-ը, վկայակոչելով աղբյուրներին, նրան այնպես են խոշտանգել, որ առանց կողմնակի օգնության չի կարողանում քայլել:
61-ամյա Մոհամմեդ Բեն Նայեֆը եղել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարը եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների սերտ գործընկերը: Չորս մահափորձից փրկվելուց հետո նա 2020-ի մարտին ձերբակալվել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի կողմից:
ԱՄՆ հետախուզության նախկին պաշտոնյաները, ովքեր աշխատել են Նայեֆի հետ, վրդովված են, որ Թրամփի վարչակազմը նրան չի օգնել եւ կարծում են, որ նախագահ Ջո Բայդենը պետք է ավելին անի:
Բեն Նայեֆը բերման է ենթարկվել առանց մեղադրանքի առաջադրման: Այս հարցին ծանոթ աղբյուրը NBC News-ին հայտնել է, թե վկայություններ կան, որ Նայեֆը պահվում է Էր Ռիադում Ալ-Յամամ պալատի մոտակայքում գտնվող կառավարական համալիրում: Աղբյուրները պնդում են, որ Նայեֆը շատ նիհարել է, եւ այլեւս չի կարողանում առանց օգնության քայլել: Նրանց խոսքով՝ ծեծի հետեւանքով նա ոտքի լուրջ վնասվածքներ է ստացել: «[Նրան] փողոց չեն թողնում, եւ նա գտնվում է իր տարածքում»,- ասել է աղբյուրներից մեկը: «Օրվա ընթացքում նա ոչ ոքի չի տեսնում եւ հասանելիություն չունի իր անձնական բժշկին կամ օրինական ներկայացուցիչներին»:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44