Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութ, որն ինքը թույլատրել է արտակարգ օգտագործման համար, պետք է ճանաչվի երկրների կողմից, քանի որ նրանք բացում են իրենց սահմանները պատվաստված ճանապարհորդների համար: Բացի Pfizer-BioNTech-ի, Moderna Inc.-ի, AstraZeneca-ի եւ Johnson & Johnson-ի պատվաստանյութերից, ԱՀԿ-ն նաեւ կանաչ լույս է վառել չինական Sinovac-ի եւ Sinopharm-ի համար: Եվրամիությունը մայիսին հայտարարել էր, որ կճանաչի միայն Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստումները, թեեւ առանձին երկրներ կարող են թույլ տալ նրանց մուտքը, ովքեր այլ պատվաստանյութեր են ընդունել, այդ թվում` ռուսական «Սպուտնիկ V»: ԵՄ կարգավորիչ մարմինը ներկայումս քննարկում է Sinovac չինական պատվաստանյութի արտոնագրման հարցը, բայց որոշում ընդունելու ժամկետը հայտնի չէ: «Միջոցները, որոնք թույլ են տալիս ճանապարհորդել միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցներով պատվաստումների դեպքում, փաստորեն կստեղծեն երկաստիճան համակարգ` էլ ավելի ընդլայնելով պատվաստանյութերի միջեւ համաշխարհային տարբերությունը եւ խորացնելով անհավասարությունը, որը մենք արդեն տեսել ենք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մեջ: Սա բացասաբար կանդրադառնա այն տնտեսությունների աճի վրա, որոնք արդեն ամենից շատ են տուժում»: ԱՀԿ-ն հայտարարել է, որ նման քայլերը «խաթարում են վստահությունը կենսականորեն կարեւոր պատվաստանյութերի նկատմամբ, որոնք արդեն ապացուցել են իրենց անվտանգ եւ արդյունավետ լինելը»: Երկու չինական պատվաստանյութերի վերաբերյալ իր ուսումնասիրություններում ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը նշել է, որ երկուսն էլ զգալիորեն նվազեցնում են հոսպիտալացման եւ մահվան հավանականությունը:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56