Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 28 փրկարար (4 օժանդակ ավտոմեքենա)։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից։ Պարզվել է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվում են խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր: Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 15։50-ին։ Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։ Ժամը 20։30-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ ակտիվ ծխացող օջախներ չկան։ Սահմանվել է հերթապահություն։
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
10:09
09:55
09:46
09:34
09:17
09:03
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27