Տիտանիկն անհետանում է: Այսբերգին բախվելուց հետո խորտակված հայտնի նավը, մետաղը քայքայող բակտերիաների ազդեցության տակ, դանդաղորեն անհետանում է օվկիանոսի հատակին: Դրա բեկորների մեջ հսկայական անցքեր են բացվում, իսկ նավի դիմային հատվածի հայտնի բազրիքը ցանկացած պահի կարող է փլվել, հայտնել է Planet-today-ը:
Ընդունելով նավի մոտալուտ անհետացման անխուսափելիությունը՝ ստորջրյա հետազոտական ընկերությունը արդեն այս շաբաթ կարող է էքսպեդիցիա սկսել նավի խորտակման վայրում՝ նավի վիճակի վատթարացման ամենամյա տարեգրություն վարելու համար: Մասնավոր ֆինանսավորմամբ մասնագետները հույս ունեն ավելին իմանալ նավի, ինչպես նաև դրա խորտակման արդյունքում առաջացած ստորջրյա էկոհամակարգի մասին:
Խորտակումից հետո 109 տարվա ընթացքում («Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը) նավը լուրջ վնաս է կրել խորքային հոսքերից և բակտերիաներից, որոնք օրական սպառում են հարյուրավոր կիլոգրամ երկաթ: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ նավը կարող է անհետանալ մի քանի տասնամյակների ընթացքում` նավի կորպուսի մեջ եղած անցքերի և դրա բաժանմունքների ավերման պատճառով:
1985 թվականին նավաբեկության գտնվելու վայրը հայտնաբերելուց ի վեր՝ դրա 30 մետր երկարությամբ կայմը փլվել է: Նավի դիտակետը, որտեղից դիտողները բղավում էին՝ «Առջևում այսբերգ է», նույնպես անհետացել է: Իսկ տախտակամածը, որի վրա ուղևորները կուտակվել էին նավի խորտակման ժամանակ, նկատելիորեն թեքվել է: Փլվել է շքամուտքի սանդուղքին հարող մարզադահլիճը: 2019 թվականին էքսպեդիցիայի արդյունքում պարզվել է, որ նավապետի լոգարանը, որը տեսանելի է դարձել նավապետի նավախցիկի արտաքին պատի քանդվելուց հետո, այլևս չկա: Մոտ ապագայում կարելի է ակնկալել, որ դիմային հատվածի հայտնի բազրիքը նույնպես կփլվի:
Այժմ գիտնականները ստորջրյա սարքերի միջոցով, որոնք հագեցած են բարձր հստակության տեսախցիկներով և բազմաճառագայթային հիդրոլոկատորով, մտադիր են ուսումնասիրել նավի քայքայումը: Դա նրանց կօգնի պարզել խորտակված այլ նավերի ճակատագիրը: Նախատեսվում է նաև փաստաթղթավորել տարածքի ծովային կյանքը, ինչպիսիք են ծովախեցգետիններն ու մարջանները: Միայն խորտակման վայրում նկատվել են հարյուրավոր տեսակներ: Ուշադրության կենտրոնում կլինեն նաև բեկորներն ու արտեֆակտները: Ընդ որում, աղետի վայրից ոչինչ չեն վերցնելու:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44