Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիացի զինվորականների վրա կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման համար, հայտնում է Интерфакс-ը:
«Այո, ներողություն են խնդրել»,- հայտնել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Նա հստակեցրել է, որ ամերիկյան կողմը խոստովանել է, որ Դեր Զորի շրջանում հարվածը սխալ է եղել, և Դամասկոսից ներողություն է խնդրել Ռուսաստանի միջոցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածները Դեր Զոր քաղաքի շրջանում սիրիական զորքերի ուղղությամբ կանխամտածված են եղել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման շրջափակման մեջ գտնվող սիրիական զորքերին, ինչի հետևանքով զոհվել է 62 զինծառայող, մոտ 100 մարդ վիրավորվել է:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ընդունում է Դեր Զորում ամերիկյան կոալիցիայի օդային հարվածների փաստը, բայց պնդում է, որ տեղեկացրել է Մոսկվային այդ հարվածների մասին նախօրոք և դադարեցրել է հարվածները, երբ իմացել է Ռուսաստանից, որ հարվածների շրջանում կարող են գտնվել սիրիացի զինվորականներ:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44