Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, 2019թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանյան բանկերից մեկում բացել է ընթացիկ և քարտային հաշիվներ և 5 օր անց հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:43-ին, ընթացիկ հաշվին կանխիկ եղանակով մուտքագրել է 9.800.000 ՀՀ դրամ, որը հաջորդ օրը ամբողջությամբ Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով փոխանցել է քարտային հաշվին, որից հետո մեկ այլ ընկերության օնլայն համակարգի միջոցով, իր քարտային հաշվին կցված վճարային քարտից իրականացրել է 9.775.025 ՀՀ դրամի չափով առցանց փոխանցում այդ ընկերության հաշվեհամարին: Այնուհետև, նույն օրը՝ ժամը 13:42-ին, մեկ այլ բանկի բանկոմատով ծածկագրի 3 անգամյա հաջորդաբար սխալ մուտքագրմամբ դիտավորյալ բլոկավորել է իր քարտային հաշվին կցված վճարային քարտը, որից հետո, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով բարեհաջող իրականացրել է իր քարտային հաշվում ֆիզիկապես գոյություն չունեցող վերոհիշյալ գումարների հետ փոխանցում իր ընթացիկ հաշվին և կանխիկացրել գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03