Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Ըստ Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի ծառայության, զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը: Պուտինը Մակրոնին պատմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման մասին: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման գործում Եվրոպային ներգրավելու անհրաժեշտության վրա: «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առաջընթացի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում եվրոպական գործընկերների եւ, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի սերտ ներգրավման պահանջարկի վրա»,- հավելել է Կրեմլը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44