Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն Անտարկտիկայի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է ճանաչել Ցելսիուսի սանդղակով 18,3 աստիճանը, որը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 6-ին Արգենտինայի «Էսպերանսա» գիտական կայանում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ում հիշեցրել են, որ Անտարկտիկայի տարածաշրջանի նախորդ ռեկորդը, որն ընդգրկում է ինչպես մայրցամաքային, այնպես էլ հարակից կղզիները, Ցելսիուսի սանդղակով 17,5 աստիճան էր. այս ջերմաստիճանը գրանցվել է 2015 թվականի մարտի 24-ին՝ կրկին «Էսպերանսա»-ում
Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ղեկավարի, տարածքում ջերմաստիճանի նոր ռեկորդը «համահունչ է կլիմայի փոփոխությանը, որին մենք ականատես ենք լինում»: