Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ արծարծված` անվճար դեղերի հատկացման վերաբերյալ իրազեկման ու դրանով պայմանավորված հարցերին` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մինչև 2018 թվականը տրամադրվել է 312 քիմիական անվանում դեղ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկից), իսկ 2018 թվականից հետո դեղերը համալրվել են՝ հասնելով 450-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից:
Դեղերը հատկացվել են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին, ընդ որում, 2018 թվականից հետո շահառուների ցանկն ընդլայնվել է շուրջ 265 հազարով՝ ներառելով՝
• ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին (նախկին՝ 30.01-ի փոխարեն),
• արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց,
• Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց,
• 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ):
Այս ծրագրով նախատեսած ֆինանսական միջոցները կազմել են՝ մինչև 2018 թվականը 800-900մլն, դեղերի տրամադրման ծառայության կատարողականը բժշկական կազմակերպությունների կողմից կազմել է շուրջ 70%՝ կապված դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի սահմանափակ տեսականիի հետ: ՀՀ դրամ, իսկ 2018 թվականից հետո՝ շուրջ 1 մլրդ 300 մլն ՀՀ դրամ, ներկայումս սույն ծրագրով առկա են գերակատարումներ՝ շուրջ 15-20%-ով:
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
10:09
09:55
09:46
09:34
09:17
09:03
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27