Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցության նպատակով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հետ։
ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար։ Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն, և սա լավ հնարավորություն է այս ուղղությամբ նոր ակտիվ գործունեություն սկսելու։
Հայկ Չոբանյանը նաև շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի հայկական համայնքի նկատմամբ Կատալոնիայի իշխանությունների բարեկամական և աջակից վերաբերմունքի համար, հայտնել համայնքի ներկայացուցիչների ողջույնները։
Տիկին Բոռասը հայտնել է, որ ս․թ․ մայիսի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Իսկ մայիսի 17-ին,Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասը և այլ խորհրդարանականներ հանդիպել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլի 24-ը Կատալոնիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու հնարավորությունը, որն իրականացման ընթացքում է»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55