Հնդկաստանում ուրբաթ օրը տասնյակ միլիոնավոր մարդիկ տուժել են անոմալ շոգից։ Մուսոնային անձրեւների ուշանալու պատճառով օդի ջերմաստիճանը Դելիում հասել է իննամյա առավելագույնին։
2010 թվականից անոմալ շոգի ալիքները խլել են ավելի քան 6500 մարդու կյանք բնակչության թվաքանակով աշխարհի երկրորդ երկրում։ Գիտնականների գնահատականներով՝ կլիմայի փոփոխությունները դրանք ավելի դաժան ու հաճախակի են դարձնում։
Ռաջաստան, Հարյանա եւ Նյու Դելի նահանգներում չորրորդ օրն է՝ ցերեկվա ջերմաստիճանը Ցելսիուսի 40-ից բարձր է (Ֆարենհեյթով՝ 104)։
Հինգշաբթի Նյու Դելիում եղել է 43,1 աստիճան, դա ամենաշոգ հուլիսյան օրն էր քաղաքում 2012 թվականից ի վեր, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հասել է 43,5 աստիճանի։
Ուրբաթ 20 միլիոնանոց քաղաքում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 41 աստիճան։
Ջերմաստիճանն ավելի քան յոթ աստիճանով գերազանցել է տարվա այդ ժամանակի նորմը, ինչը դրդել է Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությանը այն որակել որպես «շատ ուժեղ շոգ»։
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը հայտարարել է, որ գալիք շաբաթ ջերմաստիճանը կմնա 40-ից բարձր հարավարեւմտյան մուսոնի եւ տաք քամու ուշանալու պատճառով, որը հայտնի է որպես Լոո եւ որը փչում է Ռաջաստան անապատային նահանգից եւ Պակիստանից։
Եղանակի վարչությունը հայտարարել է շրջանի համար ուժեղ շոգի մասին, օդերեւութաբանները հայտարարել են, որ որոշ տեղերում սպասվում են ամպրոպներ։
Ուժեղ շոգը հանգեցրել է էներգասպառման ավելացման, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել օգտագործել օդորակիչներ եւ օդը զովացնող սարքեր։
Այս շաբաթ էլեկտրաէներգիայի սպառումը Դելիում հասել է գագաթնակետին՝ մոտ 7000 մեգավատ, ինչը 10-15 տոկոսով ավելի է տարվա այս ժամանակվա միջին պահանջարկից։
Հյուսիսում՝ Փենջաբում, իշխանությունները հայտարարել են շաբաթը երկու օր արդյունաբերական ձեռնարկությունները փակելու եւ աշխատաժամանակն իրենց աշխատակիցների համար կրճատելու մասին այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի պահանջը գերազանցեց 15 000 ՄՎտ-ն։
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ ամենամյա անձրեւները Նյու Դելիում չեն սկսվի մինչեւ հուլիսի 7-ը, որ դա «ամենաուշացած մուսոնն է» երկրի մայրաքաղաքում 2006 թվականից ի վեր։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58