Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։ Ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։ Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն: Հավելենք, որ նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»: Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։ «Երեխան արարտներ չունի, առողջ է։ Տեղափոխման պահին եղել է մի քանի ժամ առաջ ծնված՝ դեռ մեկ օրը չլրացած։ Կյանքին վտանգ չի սպառնում, սրտի աշխատանքը կարգավորված է, բայց ակտիվ լաց չունի»,- նշեց նա։ Բժշկուհին հավելեց, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ նորածինը դուրս կգրվի հիվանդանոցից։
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44