Երեկ Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի 4 համայնքների ցանքատարածություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը` հավելելով, որ կարկուտը վնասել է Ջաջուռ, Մեծ Սարիար, Լեռնու եւ Շիրակ գյուղերի ցանքատարածքների եւ մշակաբույսերի դաշտերին: Համայնքապետը նշեց, որ չնայած հակակարկտային կայանները կրակել են, սակայն չի հաջողվել ցրել կարկտաբեր ամպը: «Կարկուտը 80 տոկոսով վնասել է հացահայտիկը, ու մնացած մշակաբույսերը, նույնիսկ էլ քաղելու չի: Մենք հանձնաժողով ենք կազմել, որ գնահատենք վնասների չափերը եւ ներկայացնենք: Գիտե՞ք հետաքրքիրը որն է, որ մենք կգնահատենք, օերերով կաշխատենք այդ ամեն ինչի վրա, կներկայացնենք վնասների չափերը ու ընդհանրապես ոչ մի պատասխան: Էլ ինչի՞ համար կաշխատենք, այդ աշխատանքը շաբաթներ կտեւի, ու վերջում կստանանք պատասխան, որ հատուցում չկա»,- ասաց նա: Մեր հարցին, թե մարզպետարանն է նման հարցերով զբաղվում եւ վնասների չափերը ներկայացնում Կառավարություն, համայնքապետն ասաց, որ ինքը վերջին անգամ մարզպետին տեսել է իր ներկայացման օրը: «Համայնքի ինքնակառավարման մարմինները եւ գյուղացիները միայնակ են մնացել իրենց պրոբլեմների հետ»,- ասաց նա` նշելով, որ հույս էլ չունեն օգնության կամ փոխհատուցման:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55