Վերջին օրերին Կանադայի արեւմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհների թիվը 136-ից հասել է 180-ի, հայտնել է CTV-ն՝ վկայակոչելով տեղական հրշեջ ծառայությունը: Հրդեհի մարմանը մասնակցում են ավելի քան 3 հազար մարդ, ավիացիա եւ հատուկ տեխնիկա: Կանադայի զինված ուժերի 350 զինվորներ եւ սպաներ երկուշաբթի կժամանեն տարածաշրջան՝ հրդեհները մարելուն աջակցելու համար: Այրման տարածքը գերազանցում է 79 հազար հեկտարը: Ավելի քան 1.3 հազար տների բնակիչները տարհանման հրաման են ստացել, ավելի քան հազար մարդ կարող է մոտ ժամանակներս նման հրաման ստանալ, հայտնել է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվել է, որ անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Լուտոն փոքրիկ քաղաքը, որտեղ անցյալ շաբաթ գրանցվել է Կանադայի պատմության ջերմաստիճանային ռեկորդ՝ 49,6 աստիճան Ցելսիուս: Մոտ հազար բնակիչ հասցրել է լքել այն: Ոստիկանության տվյալներով՝ առնվազն երկու մարդ է մահացել հրդեհի պատճառով: Հունիսի վերջից Բրիտանական Կոլումբիայի Ալբերտա նահանգում, Սասկաչեւան նահանգի որոշ հատվածներում, ինչպես նաեւ երկրի արկտիկական տարածքների հարավային մասերում՝ Յուկոն եւ Հյուսիսարեւմտյան տարածքներ, անոմալ շոգ է եղել: Ջերմաչափերն այստեղ կեսօրին ցույց են տալիս 40-45 աստիճան Ցելսիուս: Անցյալ երեքշաբթի որոշ շրջաններում տապը սկսել է մեղմանալ, սակայն որոշ տեղերում այն կպահպանվի մինչեւ այս շաբաթվա սկիզբը: Հուլիսի 2-ին հաղորդվել է, որ Բրիտանական Կոլումբիայում առնվազն 720 մարդ կարող էր անոմալ տապի զոհ դառնալ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34