Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: Ինչպես հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը ստացել է «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ և երկիրը պատրաստ է հուլիսի 5-ին սկսել զանգվածային պատվաստումները: Ստացած պատվաստանյութի 500 000 դեղաչափը «Սինոֆարմն» է, իսկ մյուս 500 000-ը «Սինովակը»: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստան կբերվի պատվաստանյութերի լրացուցիչ միլիոն դեղաչափ: Առողջապահության նախարարությունում ասում են, որ պատվաստումների համար ամբողջ երկրում կենտրոնացվել է պատվաստողների մինչև 350 խումբ: «Աշխարհագրական հասանելիությունն ապահովելու համար առողջապահության նախարարությունն արդեն մշակել է պատվաստանյութերի բաշխման համազգային սխեմա», – հայտնել են առողջապահության նախարարությունից: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, պատվաստումների ամրագրման էլեկտրոնային պորտալը, որը կիբերհարձակման պատճառով դադարեցրել էր գործունեությունը հուլիսի 3-ին, վերականգնվել է: Նրանց խոսքով, երեկ՝ ժամը 19:00-ին, էլեկտրոնային պորտալում գրանցվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստում ցանկացողների մինչև 14 000 ամրագրում: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, պատվաստումների համար գրանցման պորտալում ուշացում չկա: Նրա խոսքով, տեխնիկական խնդիրների դեպքում քաղաքացիները կկարողանան գրանցվել կլինիկաներում:
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
10:09
09:55
09:46
09:34
09:17
09:03
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27