Վրաստանի Բաթումի քաղաքում Ախալքալաքի հայերի ու Բաքվից ժամանած թուրքերի միջև գրանցված ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել չորս հայ անչափահաս: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 12 ադրբեջանցիների ու 5 հայի միջև, վիրավորվել է նաև մեկ ոստիկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաթումիում ծեծկռտուքի մասնակից Ա. Այվազյանը:
«Գնացել էինք Բաթումի, հինգ ընկերով առանձնացանք ու գնացինք լողափ: Մեզ մոտեցան թուրքեր, ներկայացան որպես Բաքվից ժամանած թուրք, հարցրեցին՝ ի՞նչ ազգից ենք, ասացինք՝ հայեր: Մեզ ասացին՝ լսեք, Ղարաբաղը մերն է, բնականաբար հակադարձեցինք ու ասացինք, որ չկա նման բան, Ղարաբաղը մերն է: Դրան հաջորդեց նրանցից մեկի հարվածը մեր ընկերոջը: Ես զանգեցի մեր խմբի մյուս անդամներին, որ մոտենան միջադեպի վայր, բայց այդ ընթացքում արդեն ինձ հարվածեցին, ականջիցս արյուն եկավ ու գնացին»,- ասաց Ա. Այվազյանը:
Այնուհետև միջադեպի մասնակիցը պատմեց, որ այդ ընթացքում նկատել են, որ իրենց ընկերներից Կարենը չկա: Ըստ նրա՝ ոստիկանության հետ սկսել են որոնել նրան և 15 րոպե անց հայտնաբերել են, ինչից հետո սկսել են որոնել ադրբեջանցիներին:
«Մեկ վրացի ինձ ասաց, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները: Գնացինք, նրանցից մեկին հարվածեցինք, մոտեցան այլ թուրքեր, սկսվեց ծեծկռտուք ու այդ ժամանակ Մարտուն Ուստյանին դանակահարեցին, որը հիմա հիվանդանոցում է, բայց մի քանի օրից կվերադառնա տուն: Չորս հոգի ենք վիրավորվել, որից երեքս՝ Գոման գյուղից: Մեկ ոստիկան ևս դանակահարվել է, դանակն էր բռնել, ձեռքը վնասվեց,- պատմեց Ա․ Այվազյանը:
Նա հայտնեց, որ միջադեպից հետո ոստիկանությունն իրենց ուղեկցել է ավտոմեքենա, որից հետո վերադարձել են: Այուհետև հարցաքննվել են ոստիկանությունում, այժմ սպասում են ընթացքին:
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44