ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Տաջիկստանին Աֆղանստանում ստեղծված վիճակի պատճառով, որտեղ տալիբները հարձակումներ են սկսել կառավարական զորքերի դեմ: Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում: «Պուտինը հաստատել է Տաջիկստանին աջակցություն հայտնելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում», նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը պաշտոնապես մերժել է աջակցություն տրամադրել Հայաստանին, գտնելով, որ Բաքվի զինված ներխուժումները «սահմանային միջադեպեր» են, ռազմական գործողություններ չկան, այդպիսով կրկնելով Կրեմլի դիրքորոշումը:
Տաջիկստանում իսկապես սահմանային միջադեպ էր եղել՝ տալիբները գրավել էին Տաջիկստանի հետ սահմանին Աֆղանստանի տարածքում գտնվող մի քանի ուղեկալներ, այսինքն՝ չէին խախտել սահմանը: Ինչ վերաբերում է կառավարական զորքերի 1000-ից ավելի զինվորներին, նրանք պարզապես դասալիքներ են, որոնք անցել են Տաջիկստան:
Աֆղանստանում իրավիճակը լարվել է ԱՄՆ ու ՆԱՏՕ զորքերի դուրսբերումից հետո: Ինչ աջակցություն են ցուցաբերելու Ռուսաստանը եւ հիմնականում թյուրքական երկրներից բաղկացած ՀԱՊԿ-ը Տաջիկստանին՝ դժվար է ասել: ՌԴ-ն չի պատրաստվում զորք մտցնել Աֆղանստան, հայտարարել է Կրեմլի խոսնակը: Միեւնույն ժամանակ, աչքի առաջ ունենալով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի պահվածքը, Դուշանբեն դիմել է ԱՄՆ-ին աջակցության համար, որտեղից խոստացել են աջակցել Տաջիկստանի անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը։
Ռուսաստանում անհանգիստ են Աֆղանստանի իրավիճակից եւ այնտեղ Թուրքիայի հնարավոր առանցքային դերից, որի վերաբերյալ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ: Մի քանի օր առաջ Պուտինն իր մեծ ասուլիսում փաստացի ճանաչեց Կենտրոնական Ասիայի երկրների անկախությունը, երբ պատասխանում էր ԽՍՀՄ վերականգնման հնարավորության մասին հարցին: Այս հանգամանքը հաշվի առնելով, չի բացառվում, որ Մոսկվան Տաջիկստանին հատկացնում է նույն դերը, ինչ Հայաստանին Կովկասում՝ Տաջիկստանի հաշվին ապահովել սահուն նահանջն այդ շրջանից, միեւնույն ժամանակ հնարավորինս մեծ թվով տաջիկների վերաբնակեցնել Ռուսաստանում՝ ի հակակշիռ թյուրքական տարրի:
Միեւնույն ժամանակ, Տաջիկստանին աջակցելու վերաբերյալ Պուտինի հայտարարությունը եւ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններից ցուցադրաբար հրաժարվելը եւս մեկ ապացույց են այն բանի, որ Հայաստանի դեմ պատերազմը եւ հետպատերազմյա արշավը նախաձեռնվել ու իրականացվում է Մոսկվայի կողմից՝ իր պրոքսի-գործիք Բաքվի ձեռքով: Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ Ուկրաինայում Մոսկվան նման գործիքներ չունի եւ ստիպված է գործել ուղիղ եւ ամենաստոր մեթոդներով: Կովկասում, Ուկրաինայում ու Կենտրոնական Ասիայում Մոսկվայի գործողությունները Պուտինյան Ռուսաստանի հոգեվարքի արդեն ակնհայտ նշաններ են:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44