Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է news.am-ը։
«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս: Սահմանի կայունությունը այս պահին փխրուն է։ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում սահմանապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ նման միջադեպերը բացառելու նպատակով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կունենաք այնպիսի վիճակ, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է ստեղծվել, տեղակայվեն ռուսական սահմանապահ զորքեր, լինի սահմանազատում և սահմանագծում», ասաց նա։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի արած հայտարարությունների մի մասը իրականությանը չի համապատասխանում եւ հավելեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցին՝ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ օրակարգում նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։
Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի առաջարկած ձևաչափով համագործակցության առաջարկին և, Արմեն Գրիգորյանը նշեց․
«Ամբողջությամբ հստակեցված չէ, թե «3+3»-ը ինչ ֆորմատ է իրենից ներկայացնում։ Բացի այդ, մենք ունենք եռակողմ ֆորմատ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, որը սահմանային իրավիճակով պայմանավորված սառեցված է, բայց մոտակա շրջանում սահմանային վիճակի լուծման դեպքում գնալու ենք այդ ֆորմատի առաջխաղացմանը»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02