«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցից Մոսկվա, որտեղ նա հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։
Նկատենք՝ Փաշինյանն այս տարբերակի մասին խոսել էր դեռ մայիսին։ Մասնավորապես, նա մայիսի 29-ին ՔՊ գրասենյակում նշեց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում:
«Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ», ասաց նա: Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին: Եվ, ահա, Փաշինյանը իրագործում է իր այս ծրագիրը այժմ՝ վերարտադրվելուց հետո:
Եվ, մեր տեղեկություններով, այսօր ոչ միայն այդ տարբերակն է քննարկվելու, այլեւ չի բացառվում՝ ստորագրվի փաստաթուղթ ՝ այդ դրույթներին համապատասխան։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով ՀՀ սահման է ներխուժել մայիսի 12-ից եւ մինչ օրս գտնվում է ՀՀ տարածքում: Իսկ թե որտեղ են տղակայվելու ռուսական ոժերը, ինչպես է գծվելու սահմանը, դեռ անհայտ է»:
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56