Ամերիկահայ բարեգործներհյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գործարար, բարեգործ Անուշավան Աբրահամյանին և նրա տիկնոջը՝ Օֆիկ Աբրահամյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Հրանուշ հակոբյանը բարձր գնահատեց հայաստանի մարզերում «Անուշավան և Օֆիկ Աբրահամյաններ» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագիրը, որի շնորհիվ հայստանի 9 մարզերում հիմնանորոգվել են միջին մասնագիտական կրթօջախները և ստեղծվել են 64 արհեստանոցներ՝ կարուձևի ու դիզայնի, վարսավիրության և դիմահարդարման, շինարարության, ատաղձագործության, սնունդի ու սպասարկման, համակարգչային սպասարկման և վերապատրաստման: Նա մասնավորապես ասաց. «Հարգելի տեր և տիկին Աբրահամյաններ, Դուք մեծ ավանդ եք ներդրել հայաստանի համաչափ զարգացման, մարզերի երիտասարդության մասնագիտական կրթության, մարզային կյանքի աշխուժացման գործում, միաժամանակ Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում ձեր համայնքում: Հուսով ենք, որ առաջիկայում Ձեր ճանապարհով կընթանան նաև շատ այլ սփյուռքահայեր՝ աշխատատեղեր բացելով Հայրենիքի բոլոր հատվածներում, նպաստելով երկրի տնտեսության, գիտակրթական և մշակութային ոլորտների համաչափ զարգացմանը»:
Անուշավան Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց համագործակցությունը Հայաստանի պետական և հասարակական կազմակերպությունների, կրթօջախների հետ: Նա նշեց, որ հիմնադրամի գործունեությունը լինելու է շարունակական. «Այս անգամ մեր Հայրենիքում գտնվելը մեծ ուրախություն պատճառեց, հպարտությամբ մասնակցեցինք Հայսատանի 9 մարզերում ռոբոտաշինության և համակարգչային ծրագրավորման արհեստանոցների բացման արարողություններին: Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությամբ ապահովել հատկապես Հայաստանի գյուղական շրջանների երիտասարդներին, ովքեր անապահով ընտանիքներից են: Վստահ եմ, որ մեր շրջանավարտները, չհեռանալով մարզերից՝ ձեռք կբերեն աշխատանք, կապրեն հայրենիքում և վառ կպահեն հայրենի օջախները: Հիմնադրամը նաև վերապատրաստման ծրագրեր է իրականացնում ուսուցիչների համար և ուսումնաօժանդակ նյութեր ու գրքեր տրամադրում անապահով ընտանիքների երիտասարդներին: Ես փորձում եմ ապրել համեստ կենցաղով և հաճույք եմ ստանում ո՛չ թե շքեղ կյանքով ապրելուց, այլ իմ հայրենիքի զարգացմանը իմ փոքր նպաստը բերելուց, իրականացնելով որոշակի ծրագրեր: Այս գործը շարունակելու են իմ ժառանգները. երեք դուստրերիս կտակել և պատգամել եմ՝ սերնդեսերունդ շարունակել և զարգացնել ծրագիրը»:
Քննարկվեցին Հայաստանում նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, ծրագրի շրջանակներում միջին մասնագիտական հաստատություններում կրթություն և փորձ ձեռք բերած երիտասարդներին աշխատանքով ապահովելու և հիմնադրամի ծրագիրն ընդլայնելու, նոր ոլորտներ ներգրավելու հետ կապված հարցեր:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22