ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: ՔԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գետափ գյուղի 35-ամյա բնակիչը, Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ իր հոր առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ հոր մահն առաջացնելու կապակցությամբ, նրա 43-ամյա եղբոր հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, 2021թ. ապրիլի 5-ին՝ հոր մահվան քառասունքի ծիսական արարողության օրը, գտնվելով ոչ սթափ վիճակում, որոշել է վրեժխնդիր լինել: Այդ նպատակով նա նույն քաղաքում գործող առևտրի սրահից գնել է գաղտնի փականով ծալովի դանակ, որից հետո նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր վարած «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Երևանյան խճուղում գործող՝ Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչին պատկանող և նրա եղբոր կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետ: Հանդիպելով վերջինիս՝ իր հոր մահվան կապակցությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար պահանջել է առանձնանալ: 43-ամյա տղամարդն առաջարկել է զրուցել ավտոտեխսպասարկման կետի ներսում գտնվող սենյակում, որտեղ վերջիններիս միջև զրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 35-ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հրել և գցել է նրան սենյակում գտնվող բազկաթոռի վրա և իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսականորեն կարևոր օրգանների շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 35-ամյա տղամարդու եղբայրը և հորեղբոր որդին, ովքեր հեռախոսազանգով տեղեկացվել և ժամանել էին ավտոտեխսպասարկման կետ, միջամտել են և կանխել: Եղեգնաձոր քաղաքի բնակչի ուղղությամբ դանակի հարվածներ հասցնելիս՝ 35-ամյա տղամարդը պատահաբար նույն դանակով մեկ անգամ հարվածել է նաև վիճաբանությանը միջամտած իր հորեղբոր որդուն՝ անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
11:45
11:32
11:13
11:04
10:45
10:36
10:26
10:09
09:55
09:46
09:34
09:17
09:03
08:46
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27