Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հուլիսի 7-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման օրակարգին: «Առաջնորդները կքննարկեն այն, ինչ անհրաժեշտ կհամարեն: Բնականաբար, կքննարկվեն անվտանգության ոլորտին վերաբերող հարցերը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, կարծիքներ կփոխանակվեն մեր քաղաքական երկխոսության դինամիկան պահպանելու վերաբերյալ, կքննարկվեն հարաբերությունները տնտեսական ոլորտում, հումանիտար ոլորտում: Մի խոսքով՝ կլինի «ժամերի ստուգում»՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման նպատակով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», – մեկնաբանեց Ռուսաստանի դեսպանը: Այս համատեքստում Կոպիրկինը ավելացրեց, որ կա մեկ այլ կարևոր հարց, որը կարող է քննարկվել Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում: Հաջորդ տարի Հայաստանը և Ռուսաստանը նշելու են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
«Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ նույնպես առաջնորդները կփոխանակվեն մտքերով՝ ինչպես արժանապատվորեն և մեր հարաբերությունների մակարդակին համապատասխանող ոգով նշել այս նշանավոր տարեդարձերը», – ավելացրեց դեսպանը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44