Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Այս խնդրի արդիականության մասին են վկայում 2020 թվականին Պաշտպանին հասցեագրված բողոքները: Օրինակ՝ 2020 թվականին Պաշտպանին դիմել է փաստաբան, ով նշել է, որ ունեցել է մի շարք վստահորդներ, որոնք իրեն են դիմել աշխատանքային ստաժի հաստատման և ստաժը հաստատելու պարագայում չստացված կենսաթոշակն ստանալու հարցերով: Փաստաբանի պնդմամբ՝ դատարաններում գործերի քննությունն ունի տևական բնույթ, օրինակ՝ աշխատանքային ստաժի հաստատման մի գործով դատավարությունը տևել է 7 տարի, իսկ աշխատանքային ստաժի հաստատումից հետո կենսաթոշակի վերահաշվարկ կատարվել է ուժի մեջ մտած դատական ակտի կայացման օրվանից: Արդյունքում՝ անձը 7 տարի շարունակ զրկվել է այդ տարիների համար վճարվելիք կենսաթոշակի գումարից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշման համաձայն՝ դատարանի կայացրած վճռով ծագած իրավունքները ձևակերպվում են դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվածը հիմք ընդունելով էլ` կենսաթոշակային մարմինը քաղաքացիների կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից չի վերահաշվարկում։ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այստեղ ևս պետք է հաշվի առնել, որ կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակվում է` կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հասկանալի է, որ իրավունքի իրացման համար որոշակի ժամկետներ սահմանելը միտված է սոցիալական ոլորտում պահանջվող կանխատեսելիության ու կայունության ապահովմանը, որն իր մեջ ներառում է նաև քաղաքացիների իրենց իրավունքների պատշաճ և ժամանակին իրացում: Աշխատանքային ստաժը հաստատող կամ ապացուցող փաստարկներ ներկայացնել չկարողանալու պատճառով վիճելի ժամանակահատվածում աշխատած լինելու փաստն ապացուցելու միջոցը կենսաթոշակառուի համար դատարան դիմելն է»,- ասված է հայտարարության մեջ:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55