Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
2012 թվականից, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաև հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:
Միջոցառումը մեկնարկեց Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթով:
Ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանինի անունը կրող դպրոցի սաները, Դուդուկահարների մանկական եռյակը՝ «Ժողովրդական երգերի շարան»-ով:
Կանադայից ժամանած մեր հայրենակիցներ Էդուարդ Ջերջիյանի և Մադիանա Թորոսյանի կատարմամբ հնչեցին «Տրապիզոնյան պար« և «Մշո աղջիկ,, ստեղծագործությունները: Ռոբերտ Պետրոսյանի «Հավատի երգը» Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի) կատարեց սիրված երգիչ Հայկ Եսայանը՝
Ելույթ ունեցան Սանկտ Պետերբուրգից ժամանած, ազգությամբ կորեացի Վալերի Նամը, Թբիլիսիից՝ Իվանե Մկրտչյանը:
Թեհրանի «Խոյագարան Մեհր» կանանց անսամբլը հայկական ստեղծագործությունները կատարեց իրանական ավանդական գործիքներով:
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ և երգիչ Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչեց «Ղարաբաղի հորովել» ստեղծագործությունը:
Արցախցի դուդուկահարներ Նորայր Սահակյանը, Սեդրակ Ավագյանը և Համլետ Դաշյանը կատարեցին Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»:
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից ժամանած Համամիութենական 9 մրցանակների դափնեկիր Յուրա Սարգսյանը ներկայացրեց «Հայկական պարերի շարք»: Հալեպահայ Ճորճ Վանեսյանի կատարմամբ հնչեց «Ժողովրդական պար-Բինգյոլ» ստեղծագործությունը:
Համերգը եզրափակվեց Գերմանիայից ժամանած երաժիշտների ելույթով: Բեռլինից Գրեգոր Շուլենբերգը կատարեց Կոմիտասի «Խնկի ծառ» ստեղծագործությունը: Գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին նվագակցեցին Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը և կոմպոզիտոր Դիրկ Միքայելիսը: Հնչեցին Դիրկ Միքայելիսի ստեղծագործությունները:
Փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց և բարի երթ մաղթեց նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա փառատոնի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն ու հավաստագրերը:
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02