ԱՄՆ-ը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին, որն ամուր եւ հուսալի ընտրական համակարգ ունի։ Երեքշաբթի այսպիսի հայտարարություն է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի մայրաքաղաք Կարակասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված նոյեմբերի 21-ին կայանալիք տարածաշրջանային եւ քաղաքային ընտրություններին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մի միջամտեք Վենեսուելայի ներքին գործերին, մի միջամտեք ներքին ընտրական գործընթացին, դուք մեր հանրապետության տերերը չեք, իսկ Վենեսուելան ԱՄՆ գաղութը չէ»,- Վենեսուելայի նախագահի խոսքերը մեջբերում է EFE գործակալությունը։ Մադուրոն ընդգծել է, որ իր երկրում գոյություն ունի «աշխարհում ամենալավ ընտրական համակարգը, որը երաշխավորում է դեմոկրատական պրոցես (ընտրություններում)՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։ «Մենք թույլ չենք տա, որ որեւէ մեկը վնաս հասցնի (երկրում կառավարող Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության - ՎՄՍԿ) ներքին միասնությանը»,- ասել է Մադուրոն։ Միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է նրանց, ովքեր կփորձեն պառակտում մտցնել ՎՄՍԿ-ում՝ օգտագործելով ներքին կամ օտարերկրյա ֆինանսավորումը։ Վենեսուելայի նախագահը հիշեցրել է, որ նոյեմբերյան ընտրություններին կարող են մասնակցել ընդդիմության ներկայացուցիչները։ «Կգրանցվեն բոլոր թեկնածուները, ովքեր պետք է գրանցված լինեն»,- ընդգծել է Մադուրոն։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը նոյեմբերի 21-ին նշանակված ընտրություններին թույլ է տվել մասնակցելու «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» կոալիցիային, որը մեծամասնություն ուներ 2016-2020թթ. կառավարությանն ընդդիմադիր խորհրդարանում։ Կամարտահայտման գործընթացին կմասնակցեն 8 համազգային եւ 12 տարածաշրջանային կազմակերպություններ։
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44