Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, բասկետբոլի Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համագործակցության պայմանագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ պայմանագիրը լայն հնարավորություններ է ընձեռելու բասկետբոլիստների համար, քանի որ փոխգործակցության շրջանակում նրանք կկարողանան մարզվել ավելի լավ պայմաններում։
«Այս պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է բասկետբոլային մրցաշարերի կազմակերպման տեսանկյունից, քանի որ Հայաստանում այսօր շատ քիչ մարզադահլիճներ կան, որտեղ հնարավոր է անցկացնել բարձր մակարդակի բասկետբոլային հանդիպումներ։ Հուսով եմ՝ նման համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծել է նա։
Բասկետբոլի Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը մատնանշեց, որ մարզահամալիրի բասկետբոլային դահլիճը ներկա պահին կահավորվում է ժամանակակից մարզագույքով։ Թիմերը կկարողանան մարզումներ անցկացնել, այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններ, այլ նաև տարբեր պատանեկան մրցաշարեր:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մասն է` ուղղված մարզահամերգային համալիրի զարգացմանը, և նման պայմանագրի կնքումը լավ սկիզբ է հանդիսանում այդ ծրագրի իրականացման և մեծ սպորտը մարզահամալիր վերադարձնելու համար:
«Ամբողջ անձնակազմը կնպաստի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի բոլոր ծրագրերի իրականացմանը և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պայմանագրեր կնքվեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` ֆուտզալի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ըմշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի և այլ ֆեդերացիաների հետ, որպեսզի սպորտը մեծ ծավալով վերադառնա մարզահամալիր»,- ասել է նա։:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03