ARM | RUS |

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին

09.07.21 | 11:28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խզմալյանը հիշեցրեց՝ երբ նոր էր ստանձնել փոխնախարարի պարտականությունները, խոստացել է, որ որևէ հարց գաղտնի չի լուծվելու կամ կարգավորվելու, և որևէ հարց իր սենյակի պատերի ներսում չի որոշվելու, այսինքն՝ մինչև ՀՀ կառավարության այս կամ այն հարցի շուրջ որոշում կայացնելը ոլորտի ներկայացուցիչները տեղեկացված են լինելու այդ մասին:

«Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով՝ վերջերս նախարարություն հրավիրեցի մասնագետների, երկու թատրոնների տնօրեններին և խնդրեցի՝ նրանք կոլեկտիվներին փոխանցեն՝ կա դիրքորոշում այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական անձնակազմը պետք է միանա Պարոնյանի թատրոնի ստեղծագործական անձնակազմին երկու հիմնական պատճառով: Առաջինը մասնագիտական է: Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին՝ խոսել երաժշտական թատրոնի մասին առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը: Պետական կամերային երաժշտական թատրոնն իր կանոնադրական խնդիրները շատ ավելի լիարժեք կիրականացնի Պարոնյանի թատրոնի բազայի հիման վրա»,-շեշտեց Խզմալյանը:

Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու:

Անդրադառնալով հաջորդ պատճառին՝ Արա Խզմալյանը հիշեցրեց, որ Հայաստանում կան պետական կարգավիճակ ունեցող բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք բառացիորեն փողոցում են, դեգերում են մի տեղից մյուսը: «Կարող եք գնալ և տեսնել, թե «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթն ինչ պայմաններում է աշխատում: Փորձերն անցկացնում են Ֆիլհարմոնիկի նկուղներում, կամ Հայաստանի պարի պետական անսամբլը: Այդպես թվարկելով՝ կարող ենք առաջ գնալ և այս ամենի գագաթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացարձակ փողոցում լինելու հանգամանքն է: Ամեն օր ես զբաղվում եմ Սիմֆոնիկ նվագախմբի փորձերի խնդիրը կարգավորելով. խնդրում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբին, օպերային թատրոնին, կոնսերվատորիային, որ այսօր մեր ամենաստեղծարար, ակտիվ գործող, պետական կարգավիճակ ունեցող Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա իր փորձերի շարունակականությունն ապահովել: Գիտեք, թե ինչ տնտեսական վիճակ է. պետությունն առաջիկա տարիներին չի ունենալու այնքան ռեսուրս, որ կարողանա նոր համերգասրահ կառուցել և հոգալ Սիմֆոնիկ նվագախմբի խնդիրը, լուծել պարային համույթների հարցը և այլն: Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ևս իր տարածքը չունի ու վարձակալում է: Մենք պետք է գնանք եղած ռեսուրսների օպտիմալ և ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհով»,-ընդգծեց նա:

Խզմալյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում, երբ մի ստեղծագործական կազմը միանում է մեկ այլ ստեղծագործական կազմի: «21-րդ դարում խոսել այն մասին, որ թատրոնը մեր տունն է, տաճար է, սրբավայր է և այլն, ծիծաղելի է: Սրանք անախրոնիկ դատողություններ են, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է հասկանա, որ ինքը ծառայություններ է մատուցում պետությանը և աշխատավարձ է ստանում դրա համար: Կարծում եմ՝ հին, 19-րդ դարի տերմինաբանությամբ այլևս պետք չէ խոսել թատրոնի մասին: Մենք պետք է կարողանանք տրամաբանված կարգավորել հարցը, որ Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա շարունակել իր ամենօրյա փորձերը, տաղանդավոր մարդիկ չմնան դրսում, այսինքն՝ մենք կրճատման ու բյուջեի հարց չենք լուծում, հակառակը՝ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում պրոֆեսիոնալ գործունեության համար և գնալու ենք այդ քայլին՝ անկախ այդ խմբերի արձագանքներից ու քմահաճույքից, որովհետև վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,-հավաստիացրեց փոխնախարարը:

Ըստ Խզմալյանի՝ այդ հարցը կարող է շահարկումների առարկա դառնալ, և հնարավոր է՝ խոսվի այն մասին, թե մասսայաբար պետք է թատրոններ փակվեն և այլն: Նա վստահեցրեց, որ նման օրակարգ կառավարությունը չունի, նախարարությունը չունի, և ինքը խոսում է եզակի, բացառիկ դեպքերի մասին:

Նախարարի տեղակալը խոսեց նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Հայկ» փաստավավերագրական կինոստուդիայի մասին՝ շեշտելով, որ երկուսն էլ համանման գործունեություն են ծավալում: «Ինչո՞ւ մենք չենք կարող միավորել և մեկ կառույցի մեջ ապահովել և՛ փաստավավերագրական ֆիլմերի արտադրությունը, և՛ խաղարկային ու այլ ֆիլմերի: Արհեստական բաժանում եմ համարում սա: Մենք ունենք նախադեպեր. նախորդ տարի Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը միավորեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիային, որովհետև հայտնվում էին փողոցում, իսկ այսօր գոնե փորձասենյակներ ունեն: Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը միավորեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտին և դրանով ուժեղացրինք թանգարանի գիտական հենքը, և թանգարանն ունեցավ երգչախումբ, որը հանրայնացնում է Կոմիտասի ժառանգությունը: Մեր բոլոր որոշումները պետք է լինեն ի օգուտ, ոչ թե ի վնաս, և բոլոր տաղանդավոր մարդիկ այդ փոփոխությունների արդյունքում չպետք է դուրս մնան: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարող է անել գործադիր իշխանությունը, քան պահպանել ստեղծագործական խմբի աշխատելու հնարավորությունը և ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ»,-նշեց նա:

Արա Խզմալյանը շեշտեց, որ թատրոնների միավորման վերաբերյալ որոշումն ընդունելու մասին կարող ենք խոսել միայն ՀՀ կառավարության որոշումից հետո:

Հիմա միայն մշակվում է նախագիծը, և փոխնախարարը չի ցանկանում, որ այդ մասին պատահաբար իմացվի, որովհետև նման նախադեպ արդեն եղել է: «Ես այդ ճանապարհով չեմ գնում և բաց եմ, ազնիվ: Այն, ինչ մտածում եմ, ասում եմ և ներկայացնում եմ իմ հիմնավորումները»,-ասաց Խզմալյանը:

Նա նշեց՝ եթե ՀՀ կառավարությունն ապագայում ընդունի դեռևս մշակման փուլում գտնվող որոշումը, Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի այլ կոլեկտիվի:

Անդրադառնալով կրճատումներին՝ փոխնախարարն ասաց, որ ցանկացած միավորման դեպքում լինում են նաև կրճատումներ: «Կառույցը չի կարող ունենալ երկու գլխավոր հաշվապահ: Եթե այն շատ մեծ չէ, կարիք չկա երկու իրավաբան ունենալ: Իմ տեղեկություններով՝ Կամերային երաժշտական թատրոնում բազմաթիվ գործառույթներ համատեղվում են, այսինքն՝ մի մարդը մի քանի ֆունկցիա է իրականացնում, ուստի հաստիքների կրճատման դեպքում բազմաթիվ մարդիկ կաշխատեն այլ հաստիքներով: Այնպես որ, սա արդեն ընթացակարգ է, որ պետք է անցնենք: Ես ուղղակի մեծ հույսեր եմ կապում իմ գործընկերների բանականության, ողջամտության, իրավիճակը սթափ գնահատելու կարողության հետ: Սա աղմուկի, շահարկման խնդիր չէ: Պետական գերատեսչությունը լիազորված է իր ռեսուրսները կառավարելու, և այդ մանդատը տրված է լիազոր մարմնին: Սա զանգվածային բնույթ չի կրում: Եթե երկու կառույց միավորելով ոչինչ չեմ կորցնում, այլ ձեռք եմ բերում և միևնույն ժամանակ պայման եմ ստեղծում փողոցում հայտնված կարևորագույն կառույցի համար, ապա մենք գնալու ենք այդ որոշմանը, որը կիրականացվի՝ անկախ հավանական արձագանքներից: Եթե ոլորտը համակարգող անձինք չեն կարողանում պատասխանատվություն ստանձնել և հարվածներ ընդունել, իրավունք չունեն նստելու այդ աթոռներին: Եթե մենք վստահ ենք, որ մասնագիտորեն և բարոյապես ճիշտ ենք վարվում, ոչինչ չի կարող խոչընդոտել: Կարևորը՝ համոզված լինենք, որ մեր որոշումը ճիշտ է, հիմնավորված է, արդարացված է»,-եզրափակեց Արա Խզմալյանը:


Տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները. Վեհափառ Հայրապետ

Տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են...

15:22

Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով

Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի...

11:12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:45

Պատշգամբը փլուզվել է, քաղաքացին ընկել է ներքև

Պատշգամբը փլուզվել է, քաղաքացին ընկել է ներքև

10:19

Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ, պատուհաններ, այրվել մալուխներ

Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ, պատուհաններ,...

10:03

ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում, որոշ դեպքերում անգամ՝ ոչ պիտանի. հայտարարություն

ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում, որոշ դեպքերում...

21:07

Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացե՛ք դա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը

Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացե՛ք դա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի...

19:03

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից...

18:52

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ արել հայ ազգի կյանքում. Ռուբեն Մխիթարյան

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ...

18:35

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի. Վահե Հովհաննիսյան

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի. Վահե...

18:17

Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից. Օսկանյան

Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես...

18:03

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:19

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ Հարությունյանին

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ...

14:06

Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (Տեսանյութ)

Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է...

13:42

Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների բացահայտումը

Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների...

13:28

Լոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել է

Լոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել...

13:13

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար մեքենաների համար

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար մեքենաների...

10:54

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Նիկոլ...

10:45

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում վթարային ջրանջատում...

10:19

Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների համար

Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների...

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03