ՀՀ ԱԳՆ-ում սեպտեմբերի 23-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան ժամանած ավստրիական պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Միխաել Լինհարտը, ով աշխատանքային հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալների հետ:
Փոխնախարարներ Կարեն Նազարյանի և Շավարշ Քոչարյանի հետ առանձին հանդիպումների ընթացքում հայ և ավստրիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել է հայավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել եվրոպական կառույցներում երկու երկրների փոխգործակցությանը:
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցեր, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ավստրիական կողմին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ հաաբերությունները հարևան երկրների հետ։
Փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2017թ. ԵԱՀԿում ավստրիական նախագահության առաջնահերթությունների և ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ: Հայկական կողմը վերահաստատել է իր աջակցությունը 2017-թ-ին ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությանը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47