Այսօր մամուլի ասուլիս ընթացքում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ արդեն իսկ շրջանառվում է կարանտինը երկարաձգելու մասին որոշման նախագիծ, որը Կառավարությունում է:
«Կարծում եմ, որ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի, և միանշանակ այն պետք է երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումները խիստ կամ նվազ ծավալով կիրառելու: Այս պահին էլ ՀՀ սահմանը հատելու համար ՊՇՌ թեստավորման պահանջը սահմանվում է Կարանտինի մասին որոշմամբ: Այս պահին մենք չենք օգտագործում Կարանտինի մասին որոշմամբ սահմանված հնարավոր ամբողջ գործիքակազմը, բայց դրա որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են, և այո, 6 ամսով կարանտինը կերկարաձգվի»,- ասաց Ավանեսյանը: Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ պատվաստումները պարտադիր դառնան, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ թե պարտադիր, բայց որոշակի սահմանափակումներ, կամ ավելի խիստ ներդրումը պատվաստանյութերի ևս մեկ գործիքակազմ է, որը կիրառելի է, օգտագործվում է, և մենք տեսնում ենք, որ շատ երկրներ դա ևս օգտագործում են… Մենք դիտարկում ենք, մշակում ենք և մինչև սեպտեմբեր պետք է ներկայացնենք հաջորդիվ նոր սահմանափակումների փաթեթ, քանի որ, որքան էլ մեր թվերը բարվոք վիճակում են այս պահին, գիտենք, որ սեպտեմբեր ամսին, ուսումնական գործընթացի մեկնարկի հետ կապված, շարժի մեծ աճ կունենանք, և պետք է հստակ կերպով պատրաստվել դրան: Փաթեթն այս պահին մշակման փուլում է, առաջիկայում կներկայացվի հանրությանը, որոշակի դեպքերում, եթե անձը չի պատվաստվում, օրինակ՝ պետք է ներկայացնի ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքը: Պետք է բոլորս էլ գիտակցենք, որ այս համավարակը վերաբերում է ոչ միայն անհատի առողջությանը, իրավունքին, այլև՝ հանրության, չպետք է թույլ տանք, որ ունենանք թվերի անկառավարելի աճ»:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23