Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից զբոսայգու 3 հա տարածքն իր այցելուներին ներկայանում է նորովի։
Այգու ոռոգման համակարգը երկար ժամանակ չէր գործում, խողովակները վնասված էին, տարածքի ծառերը գոյատևում էին բացառապես տեղումների շնորհիվ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի միջոցներով նախ կառուցվեց ժամանակակից, անվտանգ համակարգով գործող նոր պոմպակայան։ Մեկ տարվա ընթացքում այգու տարածքում անցկացվեց 1500 գմ նոր խողողովակաշար, և հիմա արդեն տեղադրված ցայտիչների օգնությամբ տարածքը ոռոգվում է անձրևացնող համակարգով, ինչը թույլ է տալիս ջուրն օգտագործել խնայողաբար։
Այս գարնանը այգում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը տնկել է 1000-ավոր ծաղկող թփեր ու 100-ից ավելի ծառեր՝ փշատ, սոսի, վայրի խաղող, կծոխուր, սերկևիլենի, բուդլեյա, կազակական գիհի, լորենի, արոսենի, թխկի, փշատ, ճապկի։
Այգում կատարվել է նաև սանիտարական էտ, չոր և վթարային ծառերը հատվել են։
Հատկապես ամառային այս օրերին հարակից տարածքի բնակիչների համար այգին դարձել է շոգից պատսպարվելու լավագույն վայրը, ապացույցն էլ՝ բնակիչների բազմաթիվ դրական արձագանքներն ու այգեպաններին ուղղված շնորհակալության խոսքերը։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44