Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Նա նշեց, որ վարակված 7 բնակիչների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ «Օջախը նույնն է, միսը գնել են իրենց համագյուղացուց, մշակելուց վարակվել են: Նրանց վիճակը, նախորդ հոսպիտալացվածների համեմատությամբ, ծանր է այն առումով, որ իրենք ուշ են դիմել, թաքցրել են վերքը, զբաղվել ինքնաբուժությամբ: Եթե շուտ դիմեին, ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- ասաց նա։ Բեյբությանը նշեց, որ խոցերը գտնվում են վերին վերջույթներին՝ մատների վրա. «Բավական խոր վերքեր են: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Սիբիրյան խոցն ինքն իրեն չի բուժվում, կոնկրետ ստացիոնար բուժում է անհրաժեշտ: Եթե չեն դիմում, հետո ավելի բարդացած վիճակով են դիմելու: Բացի դրանից՝ նրանք կարող են վարակել իրենց ընտանիքի անդամներին: Կոնտակտային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է: Ընդհանուր արդեն 10 հիվանդ է ընդունվել Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ ու նույն օջախից»։ Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղում Սիբիրախտ հիվանդության պատճառով մեկ տասնյակից ավելի խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների անկումներ են արձանագրվել: Հիվանդներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հսկողության տակ են Իսահակյան գյուղի բոլոր այն բնակիչները, որոնք հիվանդ կենդանու միսն օգտագործել են:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44