«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում այսօր` հուլիսի 9-ին տեղի ունեցավ Բյուրոյի և Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության մասնագետների համահեղինակությամբ հրատարակված «Դատական փորձաքննությունների նշանակումն ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության ընթացքում մեթոդական ցուցումներ» ձեռնարկի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Միջոցառմանը հրավիրվել և մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից, հատուկ քննչական ծառայությունից, քննչական կոմիտեից, ոստիկանությունից, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից և այլ կազմակերպություններից: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը, տեսակապի միջոցով ելույթ ունեցավ ձեռնարկի համահեղինակ Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության Վոլոգդայի մասնաճյուղի ղեկավար Յու. Ժավորնիկովը: Ելույթով հանդես եկավ նաև ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դ.Հարությունյանը, այնուհետև ներկայացվեց զեկույց Բյուրոյի փորձագետ Տ.Հայրապետյանի կողմից: Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց 2018թ.-ից ՀՀ-ում առաջին անգամ ներդրված դենդրոքրոնոլոգիական մեթոդների ներդման գործընթացը, շնորհակալություն հայտնելով այն գերատեսչություններին՝ ի դեմս նրանց ղեկավարների, ովքեր գործուն քայլեր են ձեռնարկել ի աջակցություն դրա իրականացմանը, ներկայացվեց տվյալ փորձագիտական հնարավորությունների կիրառման և պարզման ենթակա հարցերի շրջանակները, զարգացման հեռանկարներն ու գործնականում առկա խնդիրները: Ա.Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ ձեռնարկում նկարագրված են ապօրինի անտառահատումների բացահայտման և քննության շրջանակներում վարույթ իրականացնող մարմինների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում անհրաժեշտ նմուշների ճիշտ վերցման և մակնշման, դրանց պահպանության, դեպքի բնույթից ելնելով նշանակվող փորձաքննությունների տեսակների, փորձաքննությանն առաջադրվող հարցերի շրջանակների և այլ խնդիրների ճշգրիտ և ամբողջական լուծմանն ուղղված կարևոր տեղեկատվություն, որի կիրառումը գործնականում կնպաստի ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության առավել արդյունավետ իրականացմանը: Ծավալված քննարկումից հետո ներկաները շնորհակալություն հայտնեցին հրավերի համար՝ ընդգծելով գործնական նշանակություն ունեցող նման ձեռնարկի հրատարակման կարևորությունը: Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն առանձնակի կարևորեց, որ բոլոր գերատեսչությունների ներուժի ներդաշնակ համադրման արդյունքում է հնարավոր առավել կառավարելի դարձնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետ իրականացումը մեր երկրում:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55